ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.07.2016 | 00:01

Մի՛ պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը, և դրանք ծածկված են մարդկանցից։ Բազում բռնակալներ գետին նստեցին, և նա, որից չէին սպասում, թագ ստացավ։ Բազում հզորներ խիստ անարգվեցին, և անվանի մարդիկ մատնվեցին այլոց ձեռքը։ Քանի դեռ չի քննվել, մի՛ մեղադրիր մարդուն, իմացի՛ր հետո պատժիր։ Քանի դեռ չես լսել, մի՛ պատասխանիր և մի՛ միջամտիր խոսակցությանը։ Մի՛ պայքարիր այն բաների համար, որ քեզ չեն վերաբերում, և մի՛ նստիր մեղավորների ատյանում նրանց կողքին։

Սիրաքի իմաստությունը 11. 4-9

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ